ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:

Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից.Բլինքեն

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել. Յաիր Լապիդ

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 5-ին Ռիգայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական…
Դիտել

Այսօր մենք ոգեկոչում ենք նաև Հայաստանի անկախության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Երկրորդ…
Դիտել

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է այս աշնանը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացնել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։  «Առաջարկում եմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share