ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Մուհամմադ Սադիկ Մուհամմադի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Իրաքի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման առկա դրական դինամիկան՝ այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների դերակատարությունն ու գործադրվող ջանքերը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում հայ-իրաքյան փոխգործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Շեշտվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Վահան Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը՝ նշելով, որ Հայաստանը ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական պետությունների ճնշող մեծամասնության հետ: Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևն ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

Հաջորդը

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Առնչվող նյութեր
Դիտել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս…
Դիտել

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի․ Ջերմուկն ապրեց

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի…
Դիտել

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգույթան մասնագետ Սամվել Մարտիրոսյանն զգուշացնում է, որ լուրջ հաքերային հարձակման են ենթարկվել պետական կառույցները։ Այս մասին մասնագետը…
Դիտել

Մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին.  «Մենք խորապես մտահոգված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share