ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Մուհամմադ Սադիկ Մուհամմադի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Իրաքի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման առկա դրական դինամիկան՝ այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների դերակատարությունն ու գործադրվող ջանքերը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում հայ-իրաքյան փոխգործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Շեշտվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Վահան Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը՝ նշելով, որ Հայաստանը ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական պետությունների ճնշող մեծամասնության հետ: Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևն ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

Հաջորդը

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ՀՀ-ում են՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»…
Դիտել

ՀՀ-ն Արցախի կառավարությանը կտրամադի 20 միլիարդ դրամ միջպետական վարկ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 20 միլիարդ դրամ գումարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share