ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ՀՀ-ում են՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,– նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը խոշտանգել է բուժվողներին

Հաջորդը

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման և փոխգործակցության հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԱՏՄ գործակցության գլխավոր շահառուն դարձել է Հայաստանը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման խոսքում նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության…
Դիտել

26 հարկվճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող…
Դիտել

Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Անահիտ Մանասյան

Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ Դիլիջանում երիտասարդների հետ…
Դիտել

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հիվանդանուցում մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share