Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Անահիտ Մանասյան

Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ Դիլիջանում երիտասարդների հետ զրուցել է սահմանադրականության ու իրավունքի գերակայության հաստատման հարցերի մասին ‼

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Դիլիջանի համայնքային կենտրոնում հանդիպում է անցկացրել կենտրոնի երիտասարդների հետ:

Տեղի է ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության և պետականության ամրապնդման գործում սահմանադրական արժեքների դերը» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են նաև մանկավարժներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անահիտ Մանասյանը երիտասարդներին ներկայացրել է Սահմանադրությանը վերաբերելի իր գիտական հետազոտությունների արդյունքները, անդրադարձել այդ թեմայով տարբեր տարիներին իրականացրած գիտական աշխատանքներին:

☑ Ողջունելով կենտրոնի սաներին` նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, քանի որ դրանց միջոցով վեր են հանվում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում քննարկել դրանց լուծման ուղիները:

«Հանդիպման օրը խորհրդանշական է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մայրաքաղաքից դուրս նման ձևաչափով միջոցառումները շատ եմ կարևորում: Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելուց հետո, որպես առաջնահերթություն, պարբերաբար մարզային այցեր եմ իրականացնում` փաստահավաք աշխատանքների, քաղաքացիների հետ խնդիրները քննարկելու, ինչպես նաև դրանց համար լուծումներ գտնելու նպատակով: Մարզերում բնակվող երիտասարդները պետք է լսելի լինեն, իսկ այս հանդիպումը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու և համագործակցության կամուրջներ ստեղծելու համար: Սիրելի երիտասարդներ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման, սահմանադրական արժեքների երաշխավորման գործում անհրաժեշտ է նաև Ձեր մասնակցությունը»,- նշել է Պաշտպանը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. քննակվել են Սահմանադրությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Երիտասարդները բարձրացրել են իրենց հարցերը, ներկայացրել մտահոգությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրն արդյունավետ էր և այդ ձևաչափով քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վրաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Մոտ 2500 մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն

Ռուսաստանի Խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետը շարունակում է աշխատանքը. այնտեղ գործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների…
Դիտել

Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share