ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը․ Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք հավերժ ենք մեր լեռների պես․ ՀՀ-ում Ֆրնասիայի դեսպանի գրառումը

Հաջորդը

Հետպատերազմյան Մարտակերտը վերականգնվում է (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները տեղակայված են Կապանի օդանավակայանի անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ. ՄԻՊ

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։ Այսօր կայացած մամուլի…
Դիտել

Չինաստանը հուսով է, որ Երեւանն ու Բաքուն կկարողանան իրենց հակասություններն ու տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Չինաստանը Երեւանին եւ Բաքվին երկխոսության կոչ է արել։ Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ…
Դիտել

Ապրիլի 24-ին ՀԱԵ բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share