«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» Իտալիայում «Ռոմային» պարտվեց 2։3 հաշվով։

Անգլիական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

«Ռոմայից» աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն եւ լեհ հարձակվող Նիկոլա Զալեւսկին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հռոմեական ակումբի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հիշեցնենք, որ «Ռոման» Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել էր 2։6 հաշվով։

Կիսաեզրափակիչի մյուս խաղում մրցեցին «Արսենալն» ու «Վիլյառեալը»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0

«Արսենալն» Իսպանիայում «Վիլյառեալին» պարտվել էր 1։2 հաշվով։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Հաջորդը

Դժբախտ պատահար Ադոնցի փողոցում․քաղաքացի է ընկել շենքից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել…
Դիտել

Սյունիքում բացվեց Իրանի հյուպատոսությունը

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը համատեղ ազդարարեցին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության…
Դիտել

ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը ամփոփիչ հաղորդագրություն է տարածել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝  Հայաստան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share