Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Սա դեռ սկիզբն է այն երկար ճանապարհի, որ պետք է անցնեք: Ցանկանում եմ, որ ձեր հաջողությունները կրկնապատկվեն, բոլորդ էլ երիտասարդ եք և դրա հնարավորությունն ունեք: Վստահ եմ՝ ջանք ու եռանդ ներդնելու դեպքում կհասնեք բարձր նպատակների»:

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն են արժանացել ազատ ոճային ըմբիշներ Լյովա Գևորգյանը, Հայկ Պապիկյանը, Արման Ավագյանը, Մանվել Խնձրցյանը և Մուշեղ Մկրտչյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանն ու Վիգեն Նազարյանը, ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, հրաձիգ Բենիկ Խլղաթյանը, սամբիստներ Աշիկ Անդրեյանը, Գոռ Հարությունյանը, կարատեիստներ Անիտա Մակյանն ու Դավիթ Մակյանը:

Մի շարք մարզիկներ արժանացել են ՀՀ սպորտի վարպետի կոչման:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

Հաջորդը

Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրության կենտրոնում. վարչապետ

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան…
Դիտել

Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share