Մարտիրոսյանական գրելաձևին հավատարիմ Արմենը

Օրերս Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ բանաստեղծ արձակագիր Արմեն Մարտիրոսյանի 80 ամյակին նվիրված հոբելյանական հուշ-ցերեկույթը։

Արմեն Մարտիրոսյանը իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով և «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն գտել էր իր տեղն ու դերը հայ գրականության մեջ։

Բանաստեղծի հետաքրքրությունների սահմանները տարբեր են. նրան հուզում են պատմական անցյալի մեր մատենագիրներն ու միջնադարյան բանաստեղծները, նոր և նորագույն շրջանի գրողները, հասարակական քաղաքական կյանքում տեղ գտած հրատապ հարցերը։ Ներկայացնում է իր սերնդակիցներին, որոնք դառնում են ինքնատիպ ու հետաքրքիր հուշ-դիմանկարներ ։ Բոլոր հոդվածներում գրողը հավատարիմ է մնում Մարտիրոսյանական գրելաձևին ` խուսափելով գրականագիտական ընդունված և միատեսակ վերլուծություններից։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց . «60-80-ական թվականներին անհնար էր պատկերացնել առանց Արմեն Մարտիրոսյանի։ Նա իր ուրույն հետքն է թողել հայ գրականության մեջ»։

Ցերեկույթին մասնակցում էին գրողների միության անդամները , ինչպես նաև նրա հարազատները։ Նրանք իրենց սրտի խոսքն էին հայտնում և վերհիշում էին զավեշտալի պատմություններ ու դեպքեր կապված Արմեն Մարտիրոսյանի հետ ։

Ներկա էր նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան , ՀԳՄ «Պոեզիայի և ասմունքի թատրոնի» ղեկավար՝ Սամվել Բաղինյանը ։

Նա իր խոսքում նշեց . «Մինչև տարեվերջ «Պոեզիայի և ասմունքի թատրոնը» անդրադառնալու է մեր շատ սիրելի բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի 80 ամյակին ։ Ինչպես նաև լինելու են ԵՊՀ – ում , քանի որ ունենք մեծ փորձ և ավանդույթ ժամանակակից պոետներին ներկայացնելու»։

ՀՊՄՀ -ի ուսանող – լրագրող Մանե Տիգրանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Հաջորդը

Մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 14% է

Առնչվող նյութեր
Դիտել

50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցներից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս․նախաքննությունն ավարտվել է  

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․…
Դիտել

Սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Տավուշի մարզի սահմանի որոշ հատվածների պահպանությունը․ ԱԱԾ

Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի…
Դիտել

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share