Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։ 

Կապալառու կազմակերպությունն այս պահին 8կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։ Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման ջրի խողովակների տեղափոխություններ։ Որոշ հատվածներում սկսվել են հետլիցքի աշխատանքները։ Իրականացվում է նաև կառուցվածքների շինարարությունը, մասնավորապես, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում և ջրատար։ 

Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Հաջորդը

Բայրամովը դրական է գնահատում բրյուսելյան առաջիկա հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին…
Դիտել

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել…
Դիտել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի ՍԳՍ ֆակուլտետի նախկին դեկանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share