Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին․ Վաղարշակ Հարությունյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը խոսել է բանակում բարեփոխումների մասին։

Նախարարը նշել է, որ բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սկսած օրենսդրական, կառուցվածքային հարցերից մինչև բուհական համակարգ։

«Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։ Եվ այստեղ բնական է, նաև անդրադառնալու ենք ռազմական բուհերին։ Երկու ուղղությամբ՝ մեկը կադրային փոփոխություններ անելով, թարմացնելով։ Ես խնդիր եմ դրել, որպեսզի այն պրոֆեսորադասախոսական կազմը, որն այսօր գտնվում է այնտեղ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենք չունեն մարտական փորձ և չեն անցել զորային օղակը։ Մենք նրանց կուղարկենք զորք, իսկ նա, ով այդ փորձն ունի այս վերջին պատերազմում, մենք կբերենք ռազմական համալսարաններ։ Երկրորդ ուղղությունը դա ծրագրերն են։ Քանի որ մենք նոր զենքի ու սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենք»,- ասաց նա։

Վաղարշակ Հարությունյանի խոսքով բանակի հրամկազմի պրակտիկայի առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ։

«Իրենք ասել են՝ ինչքան դուք պահանջարկ ունեք, անսահմանափակ մենք պատրաստ ենք ընդունել կադրերին։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում, որպեսզի ժամանակակից գիտելիքներ ունենք, որոնք այսօր օգտագործվում են տարբեր պետություններում»,- նշեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինվոր է մահացել

Հաջորդը

Անկախ Հայաստանի սահմանն ամբողջովին պահպանվում է․ Վաղարշակ Հարությունյան

Առնչվող նյութեր
Դիտել

0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է…
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային…
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չհայտարարված այցով եղել է Ուկրաինայում, խոստացել օգնել ՀՕՊ համակարգերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share