Մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը APA -ին տված հարցազրույցում նշել է, որ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։

«Եվ մենք սպասում ենք, որ նրանց հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։», – ասել է Տոյվո Կլաարը։

Անդրադառնալով ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին Կլաարն ընդգծել է՝ «Մենք բաց ենք շփվել Ադրբեջանի իշխանությունների հետ: Նրանց հետ համաձայնության չենք եկել ԵՄ առաքելության տեղակայման հարցով, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում»:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաև նշել է, որ Մոսկվայի հետ շփումներ կան։ «Հանդիպել եմ նաև ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, 2022 թ. սեպտեմբերին եղել եմ Մոսկվայում և քննարկումներ անցկացրել։  ԵՄ-ի համար սա ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ, այլ կապված է երկու երկրներին [Հայաստան և Ադրբեջան] օգնելու ցանկության հետ», – ասել է Տոյվո Կլաարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>ՀՀ ԱԳ հայտարարությունն ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ</strong>

Հաջորդը

<strong>ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ալ-Ազհարի Գերագույն Իմամի հետ</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի…
Դիտել

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հանդիպումը։…
Դիտել

Արցախը կողմ է քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ քննվի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները: Ըստ Դավիթ Բաբայանի Արցախը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share