Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հանդիպումը։

Դեսպանատնից տեղեկացնում են, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։

Վ. Հարությունյանը զրույցի ընթացքում բարձր է գնահատել ռուսաստանցի խորհրդարանականների ներդրումը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Երկու երկրների միջև փոխգործակցության խորացման համատեքստում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Իր հերթին Կ. Կոսաչյովը շեշտել է պրոֆիլային հանձնաժողովների մակարդակով երկու երկրների խորհրդարանականների միջև կանոնավոր հանդիպումներ անցկացնելու փորձի շարունակման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև մշակութային և հումանիտար համագործակցությանն, ինչպես նաև երկու երկրների ազգային համայնքների հետագա աջակցությանն ուղղված պայմանների ստեղծմանն առնչվող հարցերին։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդենիկում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի նոր գազատար

Հաջորդը

Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։…
Դիտել

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով լի շրջան, որն առավել հրամայական…
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share