ՄԻԵԴ-ը գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին:

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:

Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին, ասվում է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարների հետ

Հաջորդը

Զոհվածների աճյունների որոնումները կրկին դադարեցվել են

Առնչվող նյութեր
Դիտել

7 տուժած, 4 զոհ. նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարից

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել…
Դիտել

Ավտովթար Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք

Դեսպան Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարություն ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցել է բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս…
Դիտել

Բաքվում ներկայացրել են Արցախում հայտնաբերված «Իսկանդերների» բեկորները

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ներկայացրել է Արցախում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը: Նշվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share