Միրզոյանը և Խովաևը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։

Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիոն չարաշահումներ Իջևանի նախկին ղեկավարի մասնակցությամբ

Հաջորդը

Երևանի քննադատությունը ՀԱՊԿ հասցեին հակաարդյունավետ է. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Զրուցակիցները բարձր են…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական (տեսանյութ)

ԿԸՀ-ն այսօր՝ ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը…
Դիտել

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Երևանի ու Անկարայի միջև գոյություն ունի առողջ երկխոսություն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share