Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանը միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Հաջորդը

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չհայտարարված այցով եղել է Ուկրաինայում, խոստացել օգնել ՀՕՊ համակարգերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share