«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կրակած 17-ամյա պատանին հայտնաբերվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:

Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

 «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է 4.4 միլիարդ դրամով պակաս

Հաջորդը

Հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք․ Հակոբ Բադալյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վահրամ Դումանյանը՝ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության…
Դիտել

Մահացել է Պաշտպանության նախկին փոխնախարարը

Ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա…
Դիտել

Ադրբեջանցիները Բերձորում ավերել են Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը (լուսանկար)

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության և վանդալիզմի հերթական դրսևորումն արձանագրվեց բռնազավթված Բերձորում։ Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share