Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Ռուսաստանի ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել էր 1998թ․ հուլիսի 17-ին ստորագրված՝ միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տապանաքար ընդդիմության և պարտավորություն իշխանության համար

Հաջորդը

Արցախում ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար…
Դիտել

Դատական հայց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share