Շիրակի մարզպետը հետևել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 ճանապարհի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է համայնքում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին, մասնավորապես, փողոցաշինական աշխատանքներին, կահավորմանն ու գծանշումներին։

Մարզպետը հետևել է նաև Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Կանգառ է իրականացվել ճանապարհի կմ 32+000 հատվածում (Անի համայնքի Բագրավան բնակավայրի հատված)։

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 23+250 – կմ 37+500 և կմ 45+300 – կմ 60+200 հատվածի հիմնանորոգման համար (շուրջ 23.5 կմ երկարությամբ մարզի տարածք) ՀՀ կառավարությունը նախատեսել է 3 մլրդ 847 մլն դրամ։

Ճաանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականին։ Իրականացվում են հին ճանապարահի գոյություն ունեցող ծածկի քանդման, հեռացման, նոր հիմքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարը «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն է։

Մուշեղ Մուրադյանը Անի այցի շրջանակում հանդիպել է նաև 44 օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին, լսել նրա մտահոգություններն ու վստահեցրել, որ բոլոր նախաձեռնություններում, հնարավորությունների սահմաններում, կաջակցի հերոսի ընտանիքին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թբիլիսիի դպրոցներից մեկի տարածքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասեր

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում…
Դիտել

Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով…
Դիտել

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացել է մաքրուհին

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share