Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահը

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Փաշինյանից հետո էլի կարևոր պաշտոնյաներ պետք է գան։ Արցախի նախագահին ենք պատրաստվում հրավիրել։ Պաշտպանության բանակի հրամանատարին հրավիրել ենք, պարզապես տեղերն ենք փոխելԼ Կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գար մի քիչ ավելի ուշ»,- ասել է Քոչարյանը։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ըստ Քոչարյանի, նա առաջարկել է քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման վայր. «Պարոն Տոնոյանին երկու անգամ առաջարկել եմ իր ցանկացած ձևաչափով հանդիպում․ մենք գնանք իր մոտ, ինքը գա այստեղ։ Տոնոյանը ընդամենը ասում էր՝ գամ, ուղիղ եթերով բանավիճեմ Փաշինյանի հետ։ Սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 21-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հաջորդը

Մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների՝ նեղ կազմով նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի…
Դիտել

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհրուրդների համատեղ նիստ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթում նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվելու է 110 մլրդ դրամի…
Դիտել

ԱՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share