Որքա՞ն ծիրանի բերք է սպասվում

Apricot tree with fruits growing in the garden

Ի՞նչ սպասումներ ունեն այգեգործները

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգեգործ Գեղամ Հակոբյանն այս գյուղատնտեսական տարվանից մեծ սպասելիքներ չունի: Ֆերմերն ապրուստը վաստակում է ծիրանի այգու միջոցով, բայց այս սեզոնին սրտի դողով է այգի մտնում: Սպասվող ծիրանի բերքն առատ չէ, անհանգստանում է, որ նույնիսկ կատարած ծախսերը հետ բերել չի կարողանա:

Ապրիլի առաջին օրերին հանրապետությունում գրանցված ցածր ջերմաստիճանի հետևանքով Արարատյան դաշտում ցրտահարությունն ազդել է բերքատվության ցուցանիշների վրա:

Գեղամ Հակոբյանի ծիրանի այգին բնական աղետից գրեթե 90 տոկոսով տուժել է:  Ասում է՝ միայն իր այգում չէ այս վիճակը. համագյուղացիների և  հարևան համայնքներում և մարզի գրեթե բոլոր շրջաններում ծիրանի բերքն այս տարի պակաս կլինի: Հիմա բոլոր այգեգործներին մեկ հարց է մտահոգում՝ ինչպե՞ս են  ներդրած գումարները հետ բերելու: Այգեզարդցի այս ֆերմերը 2,5 հեկտար  ծիրանի այգին մշակելու համար 1 մլն դրամ վարկ է վերցրել և սպասվող քիչ բերքի պատճառով խնդրի առաջ է կանգնելու:

«Վարկով գումար եմ վերցրել և այգու նախապատրաստական աշխատանքների համար ծախսել՝ բուժանյութ եմ գնել, բանվորին եմ գումար վճարել և այլն: Եթե կարողանամ միայն  կատարած ծախսերը փակել, շատ  շնորհակալ կլինեմ»,- Ագրոպրեսի-ի հետ զրույցում սրտնեղեց այգեգործը:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Արարատի մարզում ցրտահարության հետևանքները դեռ չմարսած բնությունը երկրորդ հարվածն է հասցրել այգեգործներին:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի փոխանցմամբ՝ Արարատի մարզի մի շարք գյուղերում վերջին օրերին տեղացած կարկուտը վնասել է ծիրանի բերքը: Նրա խոսքով` կարկուտից հիմնականում տուժել են Քաղցրաշենք, Նորաշեն, Այգեզարդ, Դվին և Նարեկ համայնքների ծիրանի այգիները։

«Ամենամեծ վնասը կրել է Քաղցրաշեն համայնքը` բերքի մինչև 60-65 տոկոսի սահմաններում։ Ծիրանի ապրանքային տեսքը կորած է։ Արդեն երևում են կարկուտի հետևանքով պտղի վրա առաջացած հետքերը։ Ուրիշ համայնքներում 10-20 տոկոս է եղել վնասը` նայած որ տարածքում»,- հայտնեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Կարկուտի հասցրած վնասի հաշվարկի ընթացքում մարզպետարանի մասնագետները պարզել են, որ դրանից առաջ ծիրանի այգիներն արդեն իսկ տուժել էին ապրիլի առաջին օրերին գրանցված ցրտահարությունից։ Պահպանված բերքն էլ արդեն կարկուտն է ավիրել։

Թե քանի տոննա է կազմում վնասի ընդհանուր չափը՝ մարզպետարանում առայժմ չեն շտապում ասել` հորդորելով սպասել մինչև ծիրանենին կանցնի նաև իր բնական պտղաթափի շրջանը։ Միայն մայիսի 10-ից հետո հստակ կլինի, թե ծառերի վրա որքան բերք կմնա։

Այդուհանդերձ, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների թիվը մի քանի հարյուր է։ Ապահովագրված տնտեսությունների թիվը, Հայկազ Տերտերյանի համոզմամբ, 60 տոկոսից էլ քիչ է։

«Ովքերունեցելենապահովագրականպայմանագրեր, արդենդիմելենիրենցապահովագրականընկերություններին։Ովքերչունեն՝փաստիառաջենկանգնել, որովհետևպետությունըորևէբանովչիաջակցելու։Չգիտենք՝ իրենց վիճակն ինչ է լինելու, որովհետև կառավարությունը հատուկ ծրագիր է ընդունել ապահովագրական օժանդակության մասին, որի համաձայն՝ պետությունն աջակցում է գյուղացիական ապահովագրությունից օգտվողներին»,- նշեց վարչության պետն ու հիշեցրեց, որ այդ ծրագրով պետությունը վճարում է ապահովագրական գումարի 50 տոկոսը։

Հատկանշական է, որ կարկուտից տուժած տարածքներում հակակարկտային կայաններ կան, որոնք, սակայն, չեն գործել։ Հայկազ Տերտերյանի պարզաբանմամբ` լիցքավորված չեն եղել։

Այդուհանդերձ, պաշտոնյայի կանխատեսմամբ՝ այս տարի ծիրանի՝ միջինից բարձր բերք է սպասվում։

2021 և 2022թթ–ին Արարատի մարզում համապատասխանաբար 38 և 39 հազար տոննա ծիրանի բերք է ստացվել։ Բայց ցրտահարությունից ու կարկտահարությունից 100 տոկոսով խուսափել չի հաջողվել։ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը 13 տարի է՝ պաշտոնավարում է, այս ընթացքում չի հիշում մի տարի, երբ գյուղացին կլիմայական խնդիրներից վնասներ կրած չլինի։ Դրանցից զերծ մնալու միակ տարբերակը, Հայկազ Տերտերյանի կարծիքով, գյուղատնտեսական ապահովագրությունն է։

Վնասի չափն առանձին հատվածներում կազմել է 40-60 %

Գրեթե նույն պատկերն է ծիրանի մշակությամբ զբաղվող Արմավիրի մարզում: Այստեղ ցրտահարություն եղել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ ցուրտը ոչ բոլոր տեղերում է բերքատվության ցուցանիշների վրա ազդել:

Վնասվել են հիմնականում Բաղրամյանի տարածաշրջանի Բագարան, Երվանդաշատ, Քարակերտ, Արգինա, Դալարիկ բարձրադիր համայնքները։ Հիմնական վնաս կրել են պտղատու այգիները։ Վերը նշված հատվածներում էլ հիմնականում ծիրանենու այգիներ են: Վնասի չափն առանձին հատվածներում կազմել է 40-60%։ Ցուրտը հիմնականում գրանցվում է երկու մետր բարձրության վրա»,- հավելեց Այվազյանը:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանն պետն այս պահին չկարողացավ հստակ թվեր նշել, թե որքան է կազմել վնասի չափը՝ պատճառաբանելով, որ համայնքային հանձնաժողովները դեռ նման արձանագրություն չունեն։ Վստահեցրեց՝ եթե համայնքային հանձնաժողովները տվյալներ ներկայացնեն մարզպետարան, հստակ թվեր կարող են ներկայացնել վնասի չափի առնչությամբ։

Էջմիածնի տարածաշրջանի այգետերերն ասում են, որ ծիրանը ցրտահարությունից չի տուժել, նախորդ տարվա պես բերք են ակնկալում:

Միջինից բարձր ծիրանի բերք է սպասվում

Վտանգավոր ոչինչ չկա, Հայաստանումայստարիծիրանի՝ միջինից մի փոքր բարձր բերք է սպասվում: Իր հերթին արձանագրեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա դեռ հստակ հաշվարկները չունի, թե ինչքան ծիրան կլինի, բայց պնդում է՝ վատ ցուցանիշներ չենք ունենա:

«Ինչքան օդերևութաբանները փորձեցին ժողովրդին խուճապի մատնել, բայց ոչինչ չհաջողվեց: Վատ բերք չի լինի: Ազգաբնակչությունը ծիրանի բերքով ապահովված կլինի, դեռ արտահանում էլ կանենք: Ցրտահարությունը տարբեր տեղերում տարբեր է եղել. տեղեր կան քսան տոկոսի վնաս է գրանցվել, տեղ կա վնասի չափը 60 տոկոսի է հասնում, կան նաև տեղեր, որտեղ ընդհանրապես ցուրտը չի տարել: Դաշտ գյուղի տարածաշրջանում, օրինակ, բերքը չի տուժել: Որտեղ ձյունը ծաղկի վրա չի նստել, այդտեղ վնասներ չունենք: Արագածոտնի մարզում էլ ծիրանը մասսայական ծաղկած չի եղել, հետևաբար, վնաս չի եղել»,- նկատեց փորձագետը:

Այնուամենայնիվ, այգետերերն ու գյուղատնտեսները ծիրանի վատ բերքի կանխատեսում չունեն:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Նիդեռլանդներից ժամանած փորձագետների թիմին

Հաջորդը

Ելակի գյուղը. Հայաստանում ելակի մշակության հեռանկարները

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Սևան ավտոճանապարհի բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Հունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի…
Դիտել

ՀՀ վարչապետն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախոօրեին տեղի ունեցախ սահմանային սադրանքին: Նիկոլ Փաշինյանը հայտնել է,…
Դիտել

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share