ՊԵԿ նախագահը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «ԷքսպերտիզՖրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարևորությունը, ինչպես նաև գործակցության հեռանկարները:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես գործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Կոմիտեի ղեկավարը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա գործակցությունն ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել գործակցությունը։

Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ գործակցության ընդլայնումը և գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. ՀՀ ՄԻՊ

Հաջորդը

8 զինծառայող վիրավոր է

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի…
Դիտել

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share