ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումների պատճառով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:

Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի (ցանկը հրապարակված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում` https://armenia-am.gazprom.com/press/news/2023/02/1757/)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաագայի դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22-ին

Հաջորդը

Այսօր Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ամբողջ զգայունությունը. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի…
Դիտել

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով

Իսլամական երկրներից առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է…
Դիտել

Վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է,…
Դիտել

Այսօր Երևանում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share