Սա միայն սյունեցիների, կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չէ․Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․

«Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում, հպարտորեն հայտարարում էր, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում քննարկում են բանակը կրճատելու հարցը։ 5 տարի մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ… կարճ ասած, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Չգիտեմ, թե արդեն որերորդ անգամ կրկնում եմ, բայց բոլոր պետք է հասկանան՝ սա միայն սյունեցիների կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չի, երեկ Արցախում, այսօր՝ Հայաստանում, դրված է մեզանից յուրաքանչյուրի կյանքի հարցը։

Գործող իշխանությունները վաղուց իրենց սպառել են, դա ցույց տվեց պատերազմը, ցույց տվեց հետպատերազմական գործընթացները, պարզ է նաև վերջին օրերի պրոցեսների տրամաբանության ներքո։ Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցածել ՄԱԿ-ի շրջանակներում․ Ալբերտ Հովասափյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են կտրուկ ավելացնել առևտրի ծավալները

Երևանում մեկնարկել է հայ-հնդակական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Այդ նպատակով է Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության…
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…
Դիտել

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share