Անկլավների հարցը չի կարող դիտարկվել մեկ փաթեթի մեջ. Հայկ Դեմոյան

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ․ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

«Անկլավների մասին

Անկլավների հարցը չի կարող դիտարկվել մեկ փաթեթի մեջ, ասել կուզի, այս դեպքում մենք ունենք երկու զուգահեռ գործընթացներ վարելու հնարավորություն։

Ի՞նչ նկատի ունեմ։

Առաջին հերթին պետք է տարանջատել Տիգրանաշենի հարցը Տավուշի մարզի անկլավների ու Արծվաշենի հարցից։ Այստեղ կարևոր է, որ մենք բարձրաձայնենք երկու ադրբեջանական պետականությունների գոյությունը տարածաշրջանում, իսկ Նախիջևանի ինքնավար հանրապետության դեպքում շեշտենք դրա կարգավիճակի հաստատման ժամանակ Խորհրդային Հայաստանի ներկայացուցչի ստորագրության առկայությունը, որով Նախիջևանի ԻԽՍՀ դարձավ Ադրբեջանի հովանավորության տակ գտնվող տարածք, այլ ոչ թե դրա մաս։

Ներկայումս Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով հաստատված այդ կարգավիճակը խախտված է, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն, ըստ Ադրբեջանի Սահմանադրության, հռչակվել է Ադրբեջանի մաս։ Սա կարևոր է նրանով, որ հայկական կողմը Տիգրանաշենի կարգավիճակի հարցը քննարկելիս պետք է գործ ունենա Նախիջևանի Ինքնավար հանրապետության ղեկավարության հետ, պետական կազմավորում, որի կարգավիճակն ու սահմանները հաստատվել են հայկական կողմի ստորագրությամբ, իսկ ներկայումս այդ կարգավիճակը խախտված է։

Ռազմավարության առումով մենք կկարողանանք աշխատել հետևյալ ուղղություններով՝

  • ի ցույց ենք դնում Հարավային Կովկասում երկու ադրբեջանական պետական կազմավորումների առկայությունը, որոնց տարածքում հայերի էթնիկ զտումներ են իրականացվել
  • Շեշտվում է, որ Նախիջևանի ԻՀ պարագայում դրա կարգավիճակը սահմանվել է նաև հայկական կողմի ստորագրությամբ, ինչը իրավունք է վերապահում ուղղակի բանակցելու Նախիջևանի ԻՀ հետ։
  • Հայկական կողմը իրավունք է վերապահում Տիգրանաշենի կարգավիճակի քննարկմանը զուգահեռ հարց բարձրացնել նաև Նախիջևանի ԻՀ կարգավիճակի հարցի վերաբերյալ, ինչպես նաև քննարկման նյութ դարձնել միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ քննություն չբռնող Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի իրավական կարգավիճակը՝ միջազգային արբիտրաժով, որտեղ կքննարկվի նաև մեկ այլ ինքնավար կազմավորման՝ ԼՂԻՄ-ի ինքնավար կարգավիճակը լուծարելու Բաքվի որոշման անօրինական լինելը։

Ամփոփիչ եզրակացություններ

  • Տիգրանաշենի կարգավիճակը քննարկվում է հայ-ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից, որտեղ հայկական կողմը առաջարկում է դիմել միջազգային արբիտրաժի՝ Նախիջևանի ԻՀ կարգավիճակը ճշգրտելու և իրավական գնահատական տալու խնդրանքով։
  • Տավուշի մարզի հատվածում գտնվող անկլավների ու Արծվաշենի հարցը կարող է քննարկվել Եվրոպական Միության միջնորդությամբ ստեղծված հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից՝ սահմանազատման ու սահմանազատման աշխատանքների ընթացքում՝ պարզ փոխանակում իրականացնելով»։
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ…
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները․ԵԽ պատգամավորներ

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ…
Դիտել

Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը․ԱՄՆ Պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share