Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են 25-օրյա. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն»։

Նրա խոսքով, շուտով կարգը կլինի և առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա. «Եւ դա կլինի պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրել հավաքի ժամկետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների և իրենք որոշել են եռամսյա հավաքների քաղաքականություն իրականացնել. «Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայաում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետը շնորհավորել է Լորիս Ճգնավորյանին

Հաջորդը

Մակրոնը մեղադրեց ռուսներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը»,…
Դիտել

Ադրբեջանն ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու քանի չի ստանալու վճռական ու կործանիչ հակահարված․ Շիրինյան

Ադրբեջան կեղծ/կվազի պետությունը ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի նրա զինված ուժերը չեն ստանալու ՀՀ ԶՈՒ կողմից…
Դիտել

Նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share