Մակրոնը մեղադրեց ռուսներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի մաս։

Չորեքշաբթի France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի։

«Այն, ինչ կատարվում էր սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի իբր երաշխավորեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական մեղսակցությամբ խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին իրենց մերձավոր երկիր էր։ Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է։ Նա ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան առանձնահատուկ կապեր ունի Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար:

«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը։ Այս սեպտեմբերին էլ Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց Հայաստանի սահմանի երկայնքով, որ, հավանաբար, կարողանա միջանցք բացել իր տարածքի երկու հատվածի միջև։ Մենք դատապարտեցինք այդ քայլը։

Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպեցինք Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու որոշեցինք, որ կողմերը, նախևառաջ, պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թ. սահմանները, ինչպես նաև համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետևի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի: Ֆրանսիան այստեղ է և հանդես է գալիս որպես միջնորդ։ Մենք չենք թողնի հայերին. Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, այդպիսի պայմանագիր չկա, թեև եվրոպական որոշ երկրներ ունեն այդպիսի պայմանագրեր»,- ասել է Մակրոնը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Հաջորդը

ԱԱԾ հաղորդագրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան…
Դիտել

Մեր զոհերի թիվը չի անցնի 4000-ից․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը…
Դիտել

Վարչապետն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է…
Դիտել

Արփինե Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ՆԳՆ և Սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին: Արփինե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share