Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր ելույթում քարտուղարն անդրադրձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:

Խոսել է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերիի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդնել ուղարկելու անհրաժեշտությունը:

Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումն առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին

Հաջորդը

Ընդդիմությանը նոր սցենարիստ է պետք

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակներս տեսել ենք հետընթաց. Նեդ Փրայս

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել  Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի…
Դիտել

Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Գերմանիայում կայացել է Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։ A խումբ՝ Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա B խումբ՝ Իսպանիա,…
Դիտել

Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի…
Դիտել

Աննա Հակոբյանը Կապանում հանդիպել է պատանի գյուտարար Արտյոմ Համբարձումյանի հետ

Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը hուլիսի 8-ին Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share