Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։

Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։

Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա

Հաջորդը

Հենց Արևմուտքը հայտնվեց հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրները․ Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կփոխարինվի 426 վերելակ

Նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա։ Այս հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության…
Դիտել

Երբ կնոջ փոխարեն խոսում են նրա գեղեցկության «ընկերները»

Այդ մեծերն են ասում՝գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ ա’յ արհեստական բանականությունը պնդում է՝ գեղեցկությունը պահանջում է ինքնավստահություն: Ու…
Դիտել

Տեղ գյուղի մոտ ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Տեղ գյուղի մոտ ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի։…
Դիտել

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share