Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների
դասապրոցեսին։

Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով
հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն
առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր և բարեփոխումները լինելու են շարունակական։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման և փոխգործակցության հնարավորությունները

Հաջորդը

Խաչիկ Ղազարյանը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225 է

Առողջապահության նախարարությունից ներկայացրել են Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225…
Դիտել

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի գյուղեր

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է…
Դիտել

Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան

«Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել»,- 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share