Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան

«Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել»,- 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ սպառնալից իրավիճակի վերաբերյալ տեղյակ է եղել է իր փորձի ու պարբերաբար ստացվող պաշտոնական տեղեկատվության հիման վրա։

Տոնոյանի խոսքով՝ ռազմական գործողությունների շրջանում վարչապետի հանձնարարությամբ գտնվել է Մեղրիում։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեղեկացել պատերազմի մասին և որտեղ է եղել մինչ այդ, Տոնոյանն ասել է. «2020թ. սեպտեմբերի 25-ին գործուղված եմ եղել ՌԴ՝ զորավարժությունների։ Սեպտեմբերի 25-26-ի երեկոն գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Ամսի 26-ի երեկոյան՝ մինչև պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Ղազախստան, որտեղից պետք է վերցվեին բանակցությունների մասնակից անձինք ու շարունակվեին բանակցությունները սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերով։

Վայրէջքի պահին՝ ամսի 27-ի առավոտյան, անմիջապես ԳՇ պետից եմ տեղեկացել, երբ հնարավոր էր հեռախոսները միացնել։ Դրանից հետո խոսակցություն  եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-ի վատ իրավիճակները՝ երկու-երեք ժամում հազիվ ինքնաթիռ հայթայթեցինք, որ կարողանամ ետ վերադառնալ Հայաստան։ Վերադարձս խոչընդոտներով էր, բայց այդ մասին փակ նիստին կխոսեմ։ Վերադարձս Վրաստանով է եղել։ Սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից հետո թույլտվություն եմ ստացել վարչապետից ու մեկնել մարտական գործուղությունների իրականացման վայր»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետդեպը մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի կալանավորման դեպքը

Հաջորդը

Դատախազը Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դստեր վերաբերյալ գործը հանձնել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Ոսկին ընդդեմ բնության՝ Ամուլսարում պայքարը ընդմիջվել է, բայց չի դադարել

Թեպետ Ամուլսարում որոշակիորեն կրքերը հանդարտվել են, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է նորից լարվել, եթե որոշվի, որ հանքը…
Դիտել

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Զասին հիշեցրել է, որ գոյություն ունի սահման

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share