Պետդեպը մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի կալանավորման դեպքը

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, որին մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ բուժման նպատակով տեղափոխում էին Հայաստան»։ Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»,- ասված է պատասխանում։

Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը․ «Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,- նշում են պետքարտուղարությունից։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնորդվում է այս նպատակով»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Տոնոյանը երկու օր կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Հաջորդը

Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վերջին օրերին Ռուսաստանն ավելի քան 200 մլն դոլարի հրթիռ է կրակել Ուկրաինայի վրա Ֆորբս

Միայն հանգստյան օրերին՝ հունիսի 25-ին և 26-ին, ռուսական զորքերը 60-ից 80 հեռահար հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնց…
Դիտել

Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին․ վարչապետ

Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի…
Դիտել

Երևանում տրանսպորտի որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտն սպասարկող…
Դիտել

1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share