1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

«2023-ի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսվարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլև խոշորներին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն են վճարել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել․Փաշինյան

Հաջորդը

Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են…
Դիտել

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր…
Դիտել

«Վստրեչի» կամրջի մի հատվածը փակ կմնա մինչև հունիսի 1-ը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share