Դավիթ Տոնոյանը երկու օր կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը։

Դատարանը թույլատրել է Դավիթ Տոնոյանին 2 օրով՝ օգոստոսի 1-2-ին մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Տոնոյանը նշեց, որ ինքը որոշ տեղեկություններ կհաղորդի բաց նիստում, սակայն անհրաժեշտություն է լինելու անցկացնել նաև փակ նիստ։

«Այն տեղեկությունները, որոնք ես տրամադրելու եմ, գտնում եմ, որ պետք է փակ նիստով լինի»,- ասել է նա։

Տոնոյանը նաև մանրամասնել է, թե ինչո՞ւ է համաձայնվել մասնակցել հանձնաժողովի նիստին. «ՀՀ վարչապետի բաց ելույթը ինձ մոտ հարցեր առաջացրեց, կար նաև նախկին ԳՇ պետի հրապարակային արձագանքը, դրանում է կայանում նաև իմ շտապողականությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հաջորդը

Պետդեպը մեկնաբանել է Վագիֆ Խաչատրյանի կալանավորման դեպքը

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ օրակարգում․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը։…
Դիտել

Առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը…
Դիտել

Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք…
Դիտել

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Հայաստանի ֆիզիկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share