Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։  

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։  

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ 

Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող,  պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։

Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ  ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության ոլորտում հայ-հնդկական գործակցության համար նոր էջ կբացվի

Հաջորդը

Արդարադատության նախարարը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության բարելավման հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների…
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…
Դիտել

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու լուրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share