Սպանություն Էջմիածնում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23.40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ: «Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վերադարձած գերիներին

Հաջորդը

Ֆուադ Աբասովը Բաքվին կոչ է անում «Գռադով» կրակել ռուսների ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի…
Դիտել

ԱՀ նախագահը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share