Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մայիսի 19-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ավտոկայանատեղիում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոկայանատեղիի և հարակից շինության բաժանարար պատի վրա. պատը փլուզվել է կայանած «Mitsubishi», «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա:
Փրկարարները փլուզված զանգվածի տակից դուրս են բերել ավտոմեքենաները և մասնատել ծառը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Հաջորդը

Հրդեհի ահազանգ Խարբերդի ամառանոցներում

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական…
Դիտել

Արտաշատի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ՍԱՏՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին…
Դիտել

ՍԱՏՄՆ-ն կասեցրել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share