Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահները պատրաստվում են Հաղթանակի օրվա շքերթին

Արցախում ռուս խաղաղապահները պատրաստվում են արարողակարգային երթին, որը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան:

Ստեփանակերտի օդանավակայանում մոտ 400 ռուս զինծառայող է մասնակցում մարզմանը: Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը կազմում են Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հիմքը, մասնակցում է հանդիսավոր երթի անցման փորձերին: 

Փորձերին ներգրավված են Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:

Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը` 2021 թվականի մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 շարասյուն, յուրաքանչյուրը՝ մինչև 45 զինծառայող:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Հաջորդը

Արտակարգ վայրէջք Նովոսիբիրսկում

Առնչվող նյութեր
Դիտել

Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)  Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ), ԳԿՄԿ աշխատակիցների նախաձեռնությամբ և ՀՀ…
Դիտել

Հայ գերիների ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են.Արման Թաթոյան

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share