ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց

ՀՀ կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից Չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի (www.cba.am) «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx:

Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Պուտինը ռացիոնալ գործիչ է, որն ամբողջությամբ սխալ հաշվարկ է կատարել». Բայդեն

Հաջորդը

«Սուրմալու» կենտրոնում քանդվել է կանգուն մնացած մասնաշենքը

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների…
Դիտել

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել…
Դիտել

ՊԲ մեկ զինծառայող է զոհվել, ևս 8-ը վիրավորվել են

Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share