«Պուտինը ռացիոնալ գործիչ է, որն ամբողջությամբ սխալ հաշվարկ է կատարել». Բայդեն

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռացիոնալ քաղաքական գործիչ է, որը, սակայն, զգալիորեն սխալվել է Ուկրաինա ներխուժելիս». նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են հոկտեմբերի 11-ի երեկոյան։

«Կարծում եմ, որ նա մտածում էր, թե իրեն գրկաբաց կընդունեն, որ Կիևը Ռուսաստանի մայրն է, և որ այստեղ նրան ուրախությամբ կընդունեն։ Ես կարծում եմ, որ նա պարզապես ամբողջությամբ սխալ հաշվարկ է կատարել»,- հայտարարել է Բայդենը լրագրող Ջեյք Թեփերի հետ զրույցում։

Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք նա նոյեմբերին Ինդոնեզիայում՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, Բայդենն ասել է, որ հանդիպման համար լուրջ պատճառներ չի տեսնում: «Դա կախված կլինի նրանից, թե կոնկրետ ինչի մասին է նա ցանկանում խոսել»,- պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ եթե ՌԴ նախագահը ցանկանա քննարկել ռուսական բանտում գտնվող բասկետբոլի ամերիկացի աստղ Բրիթնի Գրայներին, ապա նա պատրաստ կլինի զրույցի: «Բայց լսեք, նա դաժանաբար է գործել։ Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործություններ է կատարել։ Եվ այդ պատճառով ես հիմա նրա հետ հանդիպելու իմաստ չեմ տեսնում»,- հավելել է Բայդենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Հաջորդը

ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց

Առնչվող նյութեր
Դիտել

Առցանց անմաքս առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում…
Դիտել

Ադրբեջանի զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել…
Դիտել

Հերթական երկրաշարժը Իրանում. ցնցումները զգացվել է ՀՀ երեք մարզերում

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակվ ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share