Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ շարունակում է փակ մնալ

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ. Այս մասին նշված է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ:

Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Բանակցություններն առայժմ շարունակվում են: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ

Հաջորդը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը դեռ պատրաստ չէ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն

Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում միայն ադրբեջանական միակողմանի լուսաբանում…
Դիտել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհահատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share