Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից.Բլինքեն

Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ նշել է, որ կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։

«Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա նաև նշել է, որ բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց են տալիս, որ մոտենում են համաձայնության։

«Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին։

Իմ ընկերների` Հայաստանի և Ադրբեջանի նախարարների կամքը ոգևորիչ է։ Սա բարդ գործ է, բայց բազմաթիվ դժվարին մարտահրավերների հաղթահարման հարցում առկա է հանձնառություն ու վճռականություն, և մենք մոտ ենք վերջնական համաձայնությանը»,- ընդգծել է Բլինքենը։։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ելակի գյուղը. Հայաստանում ելակի մշակության հեռանկարները

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել…
Դիտել

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share