Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ միաժամանակ տեսնում ենք ԼՂ հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Հիշեցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի հետևանքով արցախցի երեք ոստիկանի սպանությունը՝ Փաշինյանն արձանագրել է. «ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Այս առումով հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»։

Վարչապետը նաև նշել է, որ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Ըստ նրա՝ սա արձանագրված է նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ. «Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս առումով ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

26 հարկվճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Հաջորդը

Նոր ավտոբուսները երթուղի կմտնեն 20-ից 30 օրվա ընթացքում․ Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ…
Դիտել

Լավրովի հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի…
Դիտել

Արցախում հայտնաբերվել է զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիների 106 մարմին

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share