Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ միաժամանակ տեսնում ենք ԼՂ հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Հիշեցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի հետևանքով արցախցի երեք ոստիկանի սպանությունը՝ Փաշինյանն արձանագրել է. «ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Այս առումով հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»։

Վարչապետը նաև նշել է, որ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Ըստ նրա՝ սա արձանագրված է նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ. «Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս առումով ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

26 հարկվճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Հաջորդը

Նոր ավտոբուսները երթուղի կմտնեն 20-ից 30 օրվա ընթացքում․ Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ…
Դիտել

Ընդդիմությունը Լաչինի թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: Լսումները կանցկացվեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share