Քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։  Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին,  քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ գործընկեր գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման համար։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ  կարևորել  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին՝ վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի  հետաքրքրվածության մասին։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Նախարար Պապիկյանը զրուցակցին մանրամասներ է հաղորդել Հյուսիս-հարավ  ճանապարհի Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Ընգծելով  շինարարարական որակի բարձր չափանիշների ապահովումը՝  նախարարը հայտնել է, որ պետական միջոցների ներգրավվումը ծրագրում լավ  նախադրյալներ կստեղծի արտասահմանյան, այդ թվում՝ իրանական շինարարական ընկերությունների ներկայացվածության համար։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների գործընթացոմ ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգմանն առնչվող հարցերին։ Իրանական կողմին փոխանցվել է , որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը ներկայում օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն քննարկել  են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգից բխող այլ հարցեր, անդրադարձել հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող համատեղ աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան

Հաջորդը

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին ահազանգող անձը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր  էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման…
Դիտել

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակներին

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների…
Դիտել

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share