0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։

Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը:

Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար:

Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը կառավարության որոշմամբ` Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է` մարտից 28 մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազությունը պահանջում է Սամվել Մայրապետյանից 5․7 մլրդ դրամ բռնագանձել

Հաջորդը

Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Զոհերի թիվը 16 է. կա 8 անհետ կորած

Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու…
Դիտել

Լոնդոնում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Անհայտ արմատական ​​կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։  Կրոնական խմբերը ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի…
Դիտել

Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը

Մարտի 23-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի…
Դիտել

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share