1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1994 թ. մայիսի 12-ին ստորագրված ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրի վերաբերյալ․

«27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։

Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։

Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով»,- ասված էԱՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խորապես մտահոգված ենք գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հաղորդագրություններով․ «Freedom House»

Հաջորդը

Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է ավտոբուսների հետ կապված խնդիրը

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ում հայտարարել են ՌԴ արտահանման ծավալները շուրջ 34 տոկոսով սահմանափակելու մասին

ԵՄ պատժամիջոցների շրջանակում  սահմանափակվել է դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ապրանքների և…
Դիտել

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ…
Դիտել

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Հ.Բ.-ն, 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share