Պուտինը զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ զորակազմի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրական առումով մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում խոշորամասշտաբ զորավարժություններ են անցկացվելու

Հաջորդը

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն արձագանքնել է Ալիևի հայտարարությանը

Արցախի հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում,…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպմանն այցելել է Օդեսա

Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գեւորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share