ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի վարչապետը

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ 

Օրենսդրական նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով վարչապետի հանձնարարականները դրա վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը նախագծերի հիմնավորումներում նշել է՝ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ, բայց ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Արդարադատության նախարարությունը առաջարկում է հենց ենթակա լինելու հանգամանքն էլ դնել փոփոխությունների հիմքում և վարչապետին օժտել ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ նշանակելու ու ազատելու լիազորությամբ։

Փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենն ու տեղակալները կդառնան հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Խորհրդարանը հարցը քննարկելու է հրատապ ռեժիմով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միրզոյանը և Բորելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր

Հաջորդը

Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկությունների փաթեթը․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ․Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ…
Դիտել

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում. պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և…
Դիտել

Սյունիքի   ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share