Ադրբեջանի և Նախիջևանի տրանսպորտային կապը պետք է վերահսկի ՌԴ անվտանգային դաշնային ծառայությունը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և Հայաստանի ԱԱԾ-ում այդ նախագծի պահպանության համար ստեղծված ստորաբաժանման հարցին։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Երևանի նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին քննարկվող եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի աշխատանքներին, որոնք տարվում են փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։ 

Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Արդեն իսկ 12 նիստ է անցկացվել։ Ահռելի աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանի լոգիստիկ ենթակառուցվածքների գնահատման, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների օպտիմալ տարբերակների ընտրության համար։ 

Ցավոք, վերջակետ չենք կարողանում դնել․ ինչ–որ մեկի քաղաքական կամքը չի բավարարում դա անել, և դա մենք չենք։ 

Պատրաստ ենք եռակողմ համաձայնությունների շրջանակում կատարել մեր պարտավորությունները, որտեղ հստակ նշված են ՌԴ պարտականությունները։ Պատասխանելով Հայաստանի ԱԱԾ-ում ստեղծված միավորի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ, ըստ եռակողմ համաձայնությունների, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը»։ Հետևեք մեզ Telegram-ում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ ՀԿ նախաձեռնող խմբի անդամների հետ

Հաջորդը

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները. կան զոհեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն…
Դիտել

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը: Այս մասին…
Դիտել

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը․ ԱՄՆ նախագահ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։…
Դիտել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share